Նույնականացման քարտերի և էլեկտրոնային ստորագրությունների ստացման գործընթացում առաջացած խնդիրների պատճառով կառավարությունը կարող է նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ։ Այս մասին փետրվարի 4-ին հայտարարել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով՝ քաղաքացիներին բավարար ժամանակ է տրվել, սակայն շատերը դիմում են վերջին պահին, ինչի հետևանքով առաջացել են հերթեր և ամիսներով ձգվող սպասում ID քարտերի ստացման համար։



















