Փաստորեն, վայրենի կա քաղաքում. Լենա Նազարյան

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն անդրադառնալով երեկվանից բուռն քննարկումների առիթ հանդիսացած տարեց տաքսիստի հանդեպ բռնության տեսարանին, «Ֆեյսբուքում» գրել է. 

«Փաստորեն, վայրենի կա քաղաքում։ Բայց ինչ սանձարձակի մեկն է, որ ձեռք է բարձրացրել 75 տարեկան մարդու վրա։

Իրավագիտակցության պակասն ու բռնության հակումներն այսպիսի հետևանքներ են ունենում։ Հանրային ու անձնական հարաբերությունները պետք է զերծ լինեն բռնությունից։

Հարցերը կարող են և պետք է պարզվեն իրավական ճանապարհով։ Եվ հոգատար հանրությունը նրա համար է, որ անտարբեր չլինի, հետ պահի, տեսանկարի մինչև ոստիկանությունը կհասնի»։