80-ամյա ծերունին միայնակ խնամում է երկկողմանի ծնողազուրկ 5 թոռներին (Տեսանյութ)

80-ամյա ծերունին միայնակ խնամում է երկկողմանի ծնողազուրկ 5 թոռներին (Տեսանյութ)
80-ամյա ծերունին միայնակ խնամում է երկկողմանի ծնողազուրկ 5 թոռներին (Տեսանյութ)

www.Shirakcentre.org -Գյումրու ծայրամասային թաղերից մեկում, հին ու վերանորոգման խիստ կարիք ունեցող տանը «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներս հանդիպեցինք 80-ամյա Մուրադ պապին, որը միայնակ խնամում է իր 5 մանկահասակ, երկկողմանի ծնողազուրկ թոռնիկներին:

Երեխաների ծնողները մահացել են մեկ տարվա ընթացքում՝ ծանր ու անբուժելի հիվանդությունից: Երեխաներից մեծը 15 տարեկան է, փոքրը՝ 6: Նրանց ապրուստի միակ միջոցը պապի թոշակն է և սոցիալական նպաստը: Հինգ երկկողմանի ծնողազուրկ երեխաների ընտանիքի ապրելակերպի մասին առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

http://www.youtube.com/watch?v=kURYp-ByJK8#t=131