Ռուսաստանը խաղադրույք է կատարում պատերազմի վրա

Ռուսաստանը խաղադրույք է կատարում պատերազմի վրա
Ռուսաստանը խաղադրույք է կատարում պատերազմի վրա

Ռուսաստանի Գլխավոր շտաբը մշակել է միջոցառումների նոր համալիր, որը կոչված է երկիրը պատրաստել ռազմական ժամանակների պայմաններին:

Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը նշել է, որ ռազմաքաղաքական նպատակներին հասնելու ճանապարհին գնալով ավելի մեծ կշիռ են ձեռք բերում քաղաքական, դիվանագիտական տնտեսական և այլ միջոցառումներ, այդ թվում գաղտնի բնույթի, որոնք ներառում են հասարակական միջազգային կազմակերպությունների օգտագործումը: Որպես օրինակ, Գերասիմովը բերել է Գրինփիսի դեպքը, Սիրիայի, Ուկրաինայի իրադարձությունները:

Ըստ ամենայնի, Ռուսաստանի ղեկավարությունը պատրաստվում է դառնալ հաջորդը Սիրիայից եւ Ուկրաինայից հետո: Անկարգությունների ու «ոչ ռազմական» գործողությունների «առիթ» կարող են դառնալ օլիմպիական խաղերը, որոնք արդեն դարձել են Ռուսաստանի գոյատեւման թեստ: Բավական է մի փոքր կայծը, եւ Պուտինը ստիպված կլինի մտցնել ռազմական դրության ռեժիմ:

Սպառնալիքը թերեւս լուրջ է, այդ պատճառով Ռուսաստանի ղեկավարությունը օլիմպիական խաղերում անվտանգության ապահովման հարցում համագործակցելու շուրջ պայմանավորվել է ՆԱՏՕ-ի հետ: Ընդ որում, ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում «անվճար» օգնել Ռուսաստանին: Աֆղանստանի հարցով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Յան Կուբիշը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի հետ եւ հայտարարել, որ Աֆղանստանի խաղաղ կարգավորման խնդիրները պահանջում են միջազգային առավել սերտ գործակցություն:

Փաստացի, ՆԱՏՕ-ն ՀԱՊԿ-ին ներգրավել է աֆղանական ճգնաժամի մեջ, որպեսզի հետագայում այս փորձ չունեցող կազմակերպության վրա գցի ամբողջ պատասխանատվությունը եւ խորտակի աֆղանական ճահճում: Սակայն Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն այլ ելք չունեն՝ նույնիսկ հասկանալով նման հեռանկարը, Ռուսաստանը ստիպված է համագործակցել ՆԱՏՕ-ի հետ: Հակառակ դեպքում նույնիսկ ռազմական գործողությունների անցնելու ծրագիրը չի օգնի:

Ռուսաստանում ներկայում ամեն ինչ խաղաղ է, սակայն Ուկրաինայի իրադարձությունները հուշում են, որ հրդեհը կարող է բռնկվել հանկարծակի, եւ դեռ հայտնի չէ, թե Ռուսաստանում որտեղ են անվադողեր հավաքում: Պուտինի ներքին ու արտաքին ագրեսիվ քաղաքականությունը չի կարող պատերազմի չհանգեցնել: Կարդալ ավելին