Տարածաշրջանի ամենաերկար ասուլիսը

Տարածաշրջանի ամենաերկար ասուլիսը
Տարածաշրջանի ամենաերկար ասուլիսը

Երկար մտորումներից հետո Սերժ Սարգսյանը, փաստորեն, հրաժարվեց Ազատության հրապարակ այցելելու մտքից, փոխարենը ասուլիս հրավիրեց։ Ասուլիս ասվածը տվյալ պարագայում խիստ պայմանական ձեւակերպում է, քանի որ այն միջոցառումը, որ տեղի ունեցավ նախագահական նստավայրում, ամեն ինչի նման է, բացի ասուլիսից։ Խնդիրը միայն այն չէ, որ ասուլիսին հրավիրվում են բոլոր ԶԼՄ-ները, որոնք իրենք են ընտրում մասնակցել դրան, թե ոչ, լուսաբանել, թե ոչ։

Խնդիրը նույնիսկ այն էլ չէ, որ այս «ասուլիսին» հրավիրված հեռուստաընկերությունների ներկայացուցիչները օպերատորներ չեն ունեցել իրենց հետ եւ հեռարձակել են նախագահական նստավայրից իրենց տրամադրված՝ մոնտաժված նյութը։ Ավելի լուրջ խնդիր է «ասուլիսի» տեւողությունը եւ բովանդակությունը։ Դրա տեւողության մասին պատկերացում կազմելու համար, նշենք որ president.am կայքում տեղադրված, ասուլիսի ամբողջական սղագրությունը տպագրելու դեպքում, այն կզբաղեցներ մեր թերթի բոլոր՝ 1– 8 ութ էջերը, այն էլ՝ առանց նկարների։ Ընդ որում, բոլոր հարցերը միասին վերցրած կկազմեին կես էջը, մնացած յոթ ու կես էջը՝ միմիայն Սերժ Սարգսյանի մտքերը։ Աշխարհում չեք գտնի նախագահի պաշտոնը զբաղեցնող երկրորդ մեկին, ով կոնկրետ իրավիճակի առիթով նման տեւողությամբ ասուլիս տված լինի մեկ տասնյակ լրագրողների։ Նման ասուլիսներ պատմությունը չի արձանագրել համաշխարհային պատերազմների ժամանակ, չի արձանագրում այսօր՝ նույնիսկ ամենակարեւոր միջազգային իրադարձությունների վերաբերյալ։ Երկրների առաջին դեմքերը սովորություն ունեն լրագրողների հարցերին պատասխանել՝ կարճ, կոնկրետ, հստակ, երբեմն՝ այլաբանորեն, երբեմն՝ ենթատեքստերով, նայած թե ինչ խնդիր են իրենց առաջ դրել, ում՝ ինչ մեսիջ են ուղարկում։

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/03/20/216858/