Սարավանի լեռնանցքում և Ջերմուկի տարածաշրջանում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Գորիսի (ասֆալտբետոնե ծածկը բաց է) տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) կցորդով տրանսպորտային միջոցների համա փակ է, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Ջերմուկի տարածաշրջանի ավտոճանապարհները (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ:

Սարավանի լեռնանցքում և Ջերմուկի տարածաշրջանում ձյուն է տեղում։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: 

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: 

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: