Հրդեհ հագուստի խանութում․ տեսանյութ

Դեկտեմբերի 7-ին, ժամը 10:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գր․Լուսավորիչ 12 հասցեում գտնվող հագուստի խանութում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 12։21-ին, մարվել՝ 12։33-ին։ Մոտ 100 քմ տարածքում այրվել է հագուստ։

Այդ մասին հայտնում են ԱԻՆ-ից։