Հրաչյա Թաշչյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Հրաչյա Թաշչյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի պաշտոնից:

Այս մասին տեղեկացնում է e-gov.am կայքէջը:

Թաշչյանը զբաղեցնում էր վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի պաշտոնը 2010 թվականի հուլիսից: