Sputnik Արմենիա. Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն իրականությունից հեռու է որակում այն լուրերը, թե իբր ինքն առաջարկել է ապամոնտաժել Նժդեհի արձանը: Բալասանյանը նման կարծիք հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Նշենք, որ լուրեր էին շրջանառվում, թե Բալասանյանն այցելել է Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաք և առաջարկել ապամոնտաժել քաղաքում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանը:
«Տեսեք, թե սոցիալական ցանցերում ովքեր են նման տեղեկություններ տարածում, ինչպիսի անցյալ ունեն, ինչով են զբաղված եղել այս տարիներին: Նրանք, ովքեր բարձրաձայնում են արձանի մասին, թե պետք է այն պաշտպանել, ճիշտ կլիներ, որ Ղարաբաղի սահմանը պաշտպանեին, Մարտունու շրջանը պաշտպանեին»,-ասաց Բալասանյանը:
Նրա խոսքով՝ Նժդեհի արձանի մասին խոսակցություններ եղել են, սակայն ոչ թե դրա ապամոնտաժման, այլ տեղահանման, քանի որ այն դեռ լիովին ավարտին հասցված չէ:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։