«Բալասանյանները և իսագուլյաններն ունեն նաև ռևանշին անուղղակիորեն նպաստելու մի ստոր նպատակ». Ժիրայր Սեֆիլյան

«Սանա Ծռեր» կուսակցության հիմնադիրներից Ժիրայր Սեֆիլյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ

Բալասանյանները և իսագուլյանները, բացի ուղիղ ռևանշիստական նպատակներից, ունեն նաև ռևանշին անուղղակիորեն նպաստելու մի ստոր նպատակ՝ սադրել ազնիվ մարդկանց, լցնել նրանց համբերության բաժակը և, եթե ոմանք չդիմանան ու քայլեր ձեռնարկեն, իրենց ներկայացնեն որպես զոհ և այդպիսով ավելի շահեկան կարգավիճակ ձեռք բերեն։

Այդ պատճառով բոլորիդ հորդորում եմ լինել զգոն և զգույշ մնալ սադրանքից։
Թող հակառակորդը ջղաձգվի, ի վերջո ինքն իրեն է վնասում»: