Ադրբեջանական կողմը 2 հայ զինծառայողի աճյուն է փոխանցել

Հեղինակ MediaLab

Ադրբեջանական կողմը նախօրեին  հայկական կողմին է փոխանցել 2 զինծառայողի աճյուն։ Այս մասին «Արմենպրես»-ի  հետ զրույցում տեղեկացրեց  Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Աճյուններն  ադրբեջանցիները հայտնաբերել են Թալիշ-Մատաղիս ուղղությամբ։ Մարմինների ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Վերջին երկու օրերին որոնողական աշխատանքներ չեն իրականացվել: Հունվարի 16-ին մարտական գործողությունների չորս՝  Հադրութի, Ֆիզուլու, Ջաբրայիլի և Շուշիի ուղղություններով,  վերսկսվել են զոհվածների աճյունների որոնումները»,-մանրամասնեց Թադևոսյանը։