Ժամը 11։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի հեռախոսահամարին և թեժ գծին ստացվել է 17 ահազանգ

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ արձանագրվել է կրկնաքվեարկության 2 դեպք, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացված 53 տեղեկությունները ստուգման փուլում են։

«Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները»,-նշվում է հաղորդագրության մեջ:

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու համար դիմում է ներկայացրել և տեղեկանք ստացել 615 անձ։ Ընտրություններին մասնակցելու նպատակով համայնքներում ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ՝ ձև 9, ստացել է 662 անձ։

Ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացվել է 290 զանգ, իսկ ծառայության բաժիններում և ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակներում խորհրդատվություն է տրամադրվել 113 քաղաքացու։