ՀՀ մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորանները և Սատանի կամրջից մինչև Տաթևի վանք տանող ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։

Ապարանի, Վայքի, Ջերմուկի, Վարդենիսի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Աբովյանի տարածաշրջանի Ողջաբերդ-Գառնի ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: