ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Ֆեյսբուքի էջում գրել է․
«Փաստերի փաստ
Պետության բռնազավթման ավելի քան 20 տարվա իրողությանը մինչ օրս չի տրվել քաղաքական գնահատական։ Նախկին որևէ բարձրաստիճան պաշտոնյայի, օլիգարխի, դատավորի, ՍԴ անդամի, քաղաքական գործչի, քաղաքական կուսակցության չի մատնանշվել նրա ուղղակի և անուղղակի մասնակցությունը պետության բռնազթմանը, դրա ազդեցությամբ մեր երկրին հասցված տնտեսական, քաղաքական, սոցիալական, ժողովրդագրական վնասի չափը:
Փաստերի փաստ 1.1
Դատական համակարգում ցայսօր չի իրականացվել խորը և արմատական վեթինգ (զտում):
Ուստի, հետայսու կոռուպցիայի և հանցավորության մեջ թաթախված դատավորների կայացրած ապօրինի դատական ակտերի ողջ պատասխանատվությունը կրում է արդարադատության ոլորտում հեղափոխությունը պարտության հասցրած քաղաքական իշխանությունը»: