Չորս ադրբեջանցու կողմից հայ զինծառայողին ծեծի ենթարկելու տեսանյութը հունիսի 2-ին է միջադեպից է.ԳՇ.Factor

Սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածվում, թե ինչպես են ադրբեջանական զինծառայողները չորս հոգով ծեծի ենթարկում մեկ հայ զինծառայողի:

Նշենք, որ այսօր ևս մեկ անձ է գերեվարվել, Factor.am-ը փորձեց Գլխավոր շտաբից տեղեկանալ, թե արդյոք այդ տեսանյութը այսօրվա դեպքի ն է առնչվում:

ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեսանյութը վերաբերվում է հունիսի երկուսին տեղի ունեցած միջադեպին. «Ադրբեջանցի ծինծառայողների և հայ զինծառայողի միջև միջադեպը տեղի է ունեցել հունիսի 2-ին, այդ մասին ՊՆ պաշտոնական հաղորդագրություն էր տարածել», ասաց նա:

Այս մասին տեղեկացնում է՝ factor.am