Վերաքննիչ դատարանում երկուշաբթի Վահան Բադասյանի գործով նիստ տեղի կունենա․ Factor.am

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ, ազատամարտիկ Վահան Բադասյանի խափանման միջոցի հարցով Վերաքննիչ դատարանում նիստ կգումարվի: Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը բողոքարկել է Բադասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը: Գործը մակագրվել է դատավոր Մնացական Հարությունյանին: Դատական նիստը կկայանա երկուշաբթի՝ փետրվարի 15-ին:

Մանրամասները՝ Factor.am-ում