Այսօր տեղի ունեցած ընտրություններում Գիտությունների Ազգային ակադեմիայի նախագահ է ընտվել ԳԱԱ նախագահության անդամ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։
Նա եղել է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտարտադրական կենտրոնի տնօրենը, ԵՊՀ դեղագիտության ամբիոնի վարիչ։
Նշենք, որ մինչ այդ ԳԱԱ նախագահը Ռադիկ Մարտիրոսյանն էր, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2006-ից՝ վերընտրվելով 3 անգամ: Այս անգամ նա իրավունք չուներ առաջադրվել: