«Արմավիա»-ն վաճառում է գույքը եւ սպասում իր պարտապաններին

«Արմավիա»-ն վաճառում է գույքը եւ սպասում իր պարտապաններին
«Արմավիա»-ն վաճառում է գույքը եւ սպասում իր պարտապաններին

«Արմավիա»-ն վաճառում է գույքն էլ, ինքնաթիռներն էլ»,-ի պատասխան «Փաստինֆո»-ի հարցին ասացին ընկերության մամուլի ծառայությունից` հավելելով. «Մենք նաեւ ունենք մեր պարտապանները, ովքեր պետք է անպայման մեր փողերը վերադարձնեն, որ մենք էլ կարողանանք մեր պարտքերը փակել»:

 Այդուհանդերձ, ընկերությունում դեռ պնդում  են, որ մտադիր են դիմել դատարան` ավիաընկերությունը սնանկ ճանաչելու հայցով: «Դիմելու ենք, բայց միայն պարտքերի վերակազմավորումից հետո»,-ասացին ընկերության գրասենյակից` միաժամանակ նաեւ տեղեկացնելով, որ բոլոր պարտատերերի հետ ներկա պահին բանակցութուններ են ընթանում եւ հենց որ ընկերությունը ստանա իր պարտքերը, իրենք էլ կփակեն իրենցը: «Բոլորը կփակենք, աստիճանաբար, բայց կփակվի»,-ասել է մեր զրուցակիցը: Ի դեպ, «Արմավիա»-ի գրասենյակից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպես են գնահատում ստեղծված այն իրավիճակը, որ «Արմավիա»-ն այդպես էլ դատարան չդիմեց` սնանկ ճանաչվելու  համար, բայց պետական մարմիններն արդեն դիմել են դատարան` «Արմավիա»-ից պահանջելով վճարել իրենց պարտքերը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ