Անտառային ոլորտում շրջադարձային փոփոխություններ են նախատեսվում․ նախարարություն

Անտառային ոլորտում շրջադարձային փոփոխություններ են նախատեսվում․ անտառային հողերի և անտառների օգտագործման տրամադրման գործընթացում վարձավճարները կհամապատասխանեցվեն Հայաստանի Հանրապետության ողջ տարածքի համար սահմանված վարձավճարներին, հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

✅ Գործադիրն այսօրվա նիստում հավանության է արժանացրել Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 668-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը։

Հաշվի առնելով, որ համաձայն ՀՀ Անտառային օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի Կառավարությունն է սահմանում պետական սեփականություն համարվող անտառների վարձավճարի նվազագույն չափը, անհրաժեշտություն է առաջացել վերանայել գործող որոշումը։

✅ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 668-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով որոշման Հավելվածը շարադրվում է նոր խմբագրությամբ։ Բացի այդ Հավելվածի նոր խմբագրության մեջ վարձավճարները սահմանվում են ոչ թե ըստ մարզերի, այլ ըստ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «անտառտնտեսություն» մասնաճյուղերի անտառպետությունների։

✅ Նախագծի ընդունմամբ անտառային հողերի և անտառների օգտագործման տրամադրման գործընթացում վարձավճարները կհամապատասխանեցվեն Հայաստանի Հանրապետության ողջ տարածքի համար սահմանված վարձավճարներին։