Կը դատապարտենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ վերջին օրերու ամօթալի եւ անպատուաբեր դրսեւորումներ. Երուսաղեմի Հայ Պատրիարք

Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը խիստ քննադատության է ենթարկել Մայր Աթոռում տեղի ունեցած երեկվա դեպքերը՝ դրանք որակելով որպես ամոթալի և անպատվաբեր քայլեր Սրբություն Սրբոցի նկատմամբ։
Պատրիարքարանի հայտարարության մեջ ընդգծվում է, որ խոր մտահոգությամբ և ցավով են տեղեկացել, որ ուժային կառույցների ներկայացուցիչները մուտք են գործել Վեհարանի տարածք։