Դատախազությունը մերժեց 45 պատգամավորներին․ Քոչարյանը կմնա կալանքի տակ

Դատախազությունը մերժեց 45 պատգամավորներին․ Քոչարյանը կմնա կալանքի տակ
Դատախազությունը մերժեց 45 պատգամավորներին․ Քոչարյանը կմնա կալանքի տակ

Գլխավոր դատախազությունը մերժել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Ազգային ժողովի 45 պատգամավորների միջնորդությունը:

Այս տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը,  նշելով, որ նախաքննության ներկայիս փուլում պահպանվում են Քոչարյանի կալանավորման հիմքերը։

Դատախազությունը նաև հրապարակել է միջնորդությունը ստորագրած պատգամավորների ցուցակը.

1.      Արա Բաբլոյան

2.      Արփինե Հովհաննիսյան

3.      Էդուարդ  Շարմազանով

4.      Վ. Հարությունյան

5.      Միհրան Հակոբյան

6.      Կարինե Աճեմյան

7.      Ջեմմա Բաղդասարյան

8.      Կնյազ Հասանով

9.      Արսեն Միխայլով

10.  Արմեն Աշոտյան

11.  Անդրանիկ Հարությունյան

12.  Արամ Հարությունյան

13.  Հարություն Կարապողոսյան

14.  Աշոտ Արսենյան

15.  Հակոբ Հակոբյան

16.  Կարեն Ավագյան

17.  Արայիկ Հովհաննիսյան

18.  Վահրամ Բաղդասարյան

19.  Ռոբերտ Սարգսյան

20.  Շուշան Սարդարյան

21.  Հերմինե Նաղդալյան

22.  Մարգարիտ Եսայան

23.  Արտաշես Գեղամյան

24.  Նաիրի Սահակյան

25.  Գագիկ Մելիքյան

26.  Ռուստամ Մախմուդյան

27.  Արայիկ Գրիգորյան

28.  Սամվել Նիկոյան

29.  Շուշան Պետրոսյան

30.  Հայկ Բաբուխանյան

31.  Գալուստ Սահակյան

32.  Սամվել Ֆարմանյան

33.  Խոսրով Հարությունյան

34.  Միհրան Պողոսյան

35.  Իշխան Զաքարյան

36.  Կարեն Բեքարյան

37.  Ռուզաննա Մուրադյան

38.  Արթուր Գևորգյան

39.  Կորյուն Նահապետյան

40.  Տաճատ Վարդապետյան

41.  Կարեն Կարապետյան

42.  Ավետ Սարգսյան

43.  Արմենուհի Կյուրեղյան

44.  Ռոմիկ Մանուկյան

45.  Ռուզաննա Առաքելյան

 

Հիշեցնենք, որ Քոչարյանի փաստաբանների բողոքը՝ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ, ՀՀ վերաքննիչ դատարանը կքննի օգոստոսի 9-ին:

Ռոբերտ Քոչարյանը 2008թ․ Մարտի 1-ի գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Հուլիսի 27-ին դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց ընտրեց կալանավորումը: Պաշտպանական կողմը պնդում է, որ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Նույն դիրքորոշումն են հայտնել նաև ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն: