«Դրիֆթող» կարգազանց վարորդը հայտնաբերվել է

«Դրիֆթող»  կարգազանց վարորդը հայտնաբերվել է
«Դրիֆթող» կարգազանց վարորդը հայտնաբերվել է

ՀՀ ոստիկանության հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ։

«Սոցցանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ մայրաքաղաքի Սարալանջի փողոցում «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ, կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, այդ թվում՝ ՃԵԿ անվտանգության կանոնները, ճանապարհի կենտրոնում, այսպես ասած՝ «դրիֆթում» է։ 

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանձնարարել է անմիջապես հայտնաբերել խախտում թույլ տված վարորդին ու ենթարկել պատասխանատվության՝ օրենքի ողջ խոստությամբ։ 

Ոստիկանության ծառայողները ուսումնասիրել են տեսանյութը և հայտնաբերել օրինազանց վարորդին, որը բերվել է ոստիկանություն։ Իսկ ավտոմեքենան տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունը կրկին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, անմիտ արարքներով չվտանգել երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը»։