Ռուստամ Բադասյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ

Կառավարության գրավոր քվեարկության հարցերի մեջ ընդգրկված է Էդվարդ Հովհաննիսյանին Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու և Ռուստամ Բադասյանին ՊԵԿ նախագահ նշանակելու որոշումների նախագծերը։

Այս մասին տեղեկացանք e-gov.am կայքից:

Նշենք, որ ավելի վաղ Ռուստամ Բադասյանը հայտնել էր, որ այսօր՝ օգոստոսի 3-ին, ավարտում է իր ծառայությունը ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում: