Գեներալ-մայոր Կարեն Շաքարյանը և փոխգնդապետ Հունան Հայրումյանը արժանացել են «Արցախի հերոս» բարձրագույն կոչման

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Որոշում եմ կայացրել Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զորամասերի հրամանատարներ, գեներալ-մայոր Կարեն Շահենի Շաքարյանին և փոխգնդապետ Հունան Նելսոնի Հայրումյանին շնորհել «Արցախի հերոս» բարձրագույն կոչում` հանձնելով «Ոսկե արծիվ» շքանշաններ։