«Բժշկական հետազոտությունների արդյունքում, 18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում»,- այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Մինասյանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Հիշեցնենք՝ Ծաղկազարդի օրը Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի ընթացքում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովող աշխատակիցները ճանապարհ էին բացում նրա դուրս գալու համար, մի երիտասարդ նախ դիմադրություն է ցուցաբերել, ապա փորձել է հարվածել վարչապետին։
Պարզվել է, որ նա 18-ամյա Դավիթ Մինասյանն է։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական գործունեությանը միջամտելու հոդվածներով։
Դավիթ Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է երկամսյա կալանքը։



















