Ստեղծվել է Պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող հանձնախումբ

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատվել է «Պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ՝ արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնա­խումբ ստեղծելու, հանձնախմբի կազմը և գործունեության կարգը»:

Որոշման համաձայն՝ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի ղեկավարության ներքո ստեղծվում է Պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ՝ արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնախումբ:

Հանձնախմբի խնդիրներն են Հայաստանի Հանրա­պետության պաշտպանական ոլորտում առկա խնդիրների վերհանումը, դրանց պատճառների բացահայտումը, հետևանքների կանխարգելումը, ռիսկերի նվազեցումը և պաշտպանական ոլորտի բարե­փոխումների իրականացման ուղղությամբ առաջարկությունների ներկայացումը:

Անվտանգության խորհրդի քարտուղարին հանձնարարվել է եռամսյակը մեկ հանձնախմբի աշխատանքների մասին հաշվետվու­թյուն ներկայացնել Հայաստանի Հանրա­պետության վարչապետին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից: