Քննարկել ենք մետրոյի հեռանկարային զարգացմանը վերաբերող հարցեր․ Մարության․ տեսանյութ

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել ու գրել․

«Քաղաքապետարանում ընդունել եմ մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծման մրցույթը հաղթած «Մետրոգիպրոտրանս» ընկերության ղեկավարությանը։

Նախագծվող կայարանից բացի, քննարկել ենք մետրոյի հեռանկարային զարգացմանը վերաբերող հարցեր»։