Կարծում ենք՝ Տիգրան Արզաքանցյանին չգրանցելու որոշումը կայացվել է ճնշման ներքո․ հայտարարություն

Հայաստանի դեմոկրատական ​​կուսակցության հայտաարարությունը․

Հայաստանի դեմոկրատական ​​կուսակցությունը չի ճանաչում ԿԸՀ կողմից կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանին չգրանցելու որոշումը և սա համարում է քաղաքական կողմնակալության դրսևորում։

Կարծում ենք, այս որոշումը կայացվել է ճնշման ներքո, քանի որ Դեմոկրատական կուսակցությունը վերածվել է լուրջ ուժի, իսկ Տիգրան Արզաքանցյանն այս ընթացքում ձեռք է բերել այնպիսի համբավ, որ վայելում է տասնյակ հազարավոր ընտրողների վստահությունը։Նշենք, որ կուսակցական բոլոր փաստաթղթերն ընդունվել և գրանցվել են, օրենքը հետադարձ ուժ չունի:

Որոշումը շուտով կբողոքարկվի դատարանում:Դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդի հեռացումը կասկածի տակ է դնում հունիսի 20-ի ընտրությունների օրինականությունն ընդհանրապես։ Ակնհայտ է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նմանատիպ որոշումներ մեկ անգամ չէ, որ կայացնելու է և սա թույլ է տալիս կասկածել նաև ընտրությունների արդյունքների վերաբերյալ հետագա արդարությանը: Միասին պաշտպանենք պետությունը ցանկացած անօրինական քայլերից: