Իրավապահները քրեական վարույթ չեն սկսել Կոնջորյանի եղբոր կողմից կառուցապատողին հասցրած վնասի գործով. «Ազատություն»

Հայաստանի իրավապահ համակարգը քրեական վարույթ չի նախաձեռնել ու չի քննում Ազգային ժողովի ՔՊ-ական փոխնախագահ Հայկ Կոնջորյանի եղբոր կողմից «Միլոն մայնինգ» ընկերությանը ենթադրյալ վնասներ հասցնելու համար։Այս մասին հայտնում է «Ազատությունը»:

Ավելի վաղ, կառուցապատող «Միլոն մայնինգ»-ի ներկայացուցիչները «Հետք»-ին պատմել էին, որ պատգամավորի եղբայրը, «Միլոն մայնինգ»-ում զբաղվելով բնակարանների վաճառքով, գնորդներից հավելյալ գումարներ է վերցրել, բայց ընկերության հաշիվներին դրանք մուտք չի արել։

«Ավետ Կոնջորյանը զբաղվում էր բնակարանների վաճառքով։ Եղել են դեպքեր, որ եկել, խնդրել է՝ զեղչեր անենք, 1 քմ-ն 450.000 դրամի փոխարեն 430.000 դրամ հաշվենք, իսկ գնորդներից վերցրել է 440.000 դրամ։ Էդպես յուրաքանչյուր քմ-ի մեջ 10.000 դրամ է աշխատել։ Բացի դա, այն մարդկանցից, որոնք բնակարանները գնել էին տարաժամկետ վճարման պայմանով, վերցրել է կանխիկ գումարներ, որոնք մուտք չի արել ՍՊԸ-ի բանկային հաշվին», – հայտնել էր «Միլոն մայնինգ»-ի ներկայացուցիչ Լավրենտ Հարությունյանը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում