Թուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են Հայաստանի մասին Իրանի հոգևոր առաջնորդի խոսքերին.Ermenihaber

Թուրքական մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեի հանդիպմանը:

Կայքերից որոշների՝ թեմայի վերաբերյալ արած հրապարակումներում անդրադարձ կան Խամենեիի՝ Հայաստան-Իրան սահմանի ու Արցախի վերաբերյալ խոսքերին: 

Թուրքական լրատվամիջոցներում թեմայի վերաբերյալ մասնավորապես ասվում է. «Խամենեին նշել է. «Ղարաբաղի ազատագրումից գոհ ենք, սակայն դեմ ենք Հայաստանի ու Իրանի սահմանին ցանկացած փոփոխությանը ու սահմանափակմանը»»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Իրանում: Վերջինս հանդիպել է նաև Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ:

Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը: