Նաումբուրգում հայ-գերմանական հարաբերություններին նվիրված համերգային երեկո է անցկացվել 

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Նաումբուրգ քաղաքի Սուրբ Վենցելի տաճարում տեղի է ունեցել հայ-գերմանական հարաբերություններին նվիրված համերգային երեկո՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի, ջութակահար Նիկոլայ Մադոյանի և երգեհոնահար Նիկոլաս Բերնդտի մասնակցությամբ, դիրիժոր՝ Ֆիլիպ Ամելունգ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԿԳՄՍ նախարարի տեղեկալ Արա Խզմալյանը:

Ներկա էին Նաումբուրգի քաղաքապետ Արմին Մյուլլերը,Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, Պատվո հյուպատոս Միխայել Շմիդտը, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը, ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, հայկական պատվիրակության այլ անդամներ:

Возможно, это изображение 12 человек и люди стоят
Возможно, это изображение 10 человек и в помещении