Արթուր Սաքունց. «Հատուկ քննչականը դարձել է ոստիկանության ստորաբաժանում»

Արթուր Սաքունց. «Հատուկ քննչականը դարձել է ոստիկանության ստորաբաժանում»
Արթուր Սաքունց. «Հատուկ քննչականը դարձել է ոստիկանության ստորաբաժանում»

Հունիսի 3-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի եւ Հեղինե Մակարյանի կողմից հատուկ քննչական ծառայության քննիչի պաշտոնակատար Հ. Հարությունյանի որոշումը վերացնելու եւ գործը նախաքննության ուղարկելու պահանջների մասին դիմումը: Հետեւաբար դատարան էին դիմել ոչ միայն Արթուր Սաքունցը, այլեւ Մակարյանի ներկայացուցիչներ Տաթեւիկ Սիրադեղյանն ու նրա ամուսինը՝ Աշոտ Խուդոյանը:
Դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ (դատավորը նման գործերով միանձնյա է քննում) այսօր անցավ դատական ստուգման՝ լսելով ինչպես Հեղինե Մակարյանի ներկայացուցիչներին, այնպես էլ դատախազ Արմեն Շահբազյանին: Քննիչը չէր ներկայացել:
Տաթեւիկ Սիրադեղյանը ներկայացրեց գործի նախապատմությունը. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցելության ժամանակ Բաղրամյան 26 հասցեն, ըստ ոստիկանության, համարվել է ռեժիմային անվտանգության գոտի: Այդ նույն ժամանակ Աշոտ Խուդոյանը իր ընտանիքի անդամների հետ բողոքի ակցիա է իրականացրել: Սակայն նրա եւ ընտանիքի անդամների նկատմամբ 2013թ. դեկտեմբերի 2-ին ոստիկանությունն ապօրինություններ է իրականացրել:
Ըստ Հեղինե Մակարյանի ՀՔԾ ուղղված հանցագործության մասին հաղորդման՝ ոստիկանները տարբեր մեքենաներով, բռնությամբ իրենց հեռացրել են տարածքից, ապա մուտք գործել իրենց բնակարան, հետագայում անհետացել են բջջային հեռախոսն ու 20 հազար դրամ գումարը: Սակայն քրեական գործ չի հարուցվել:
Ըստ Արթուր Սաքունցի, ոստիկանության ստորաբաժանում է համարվում հատուկ քննչական ծառայությունը, առաջին ատյանի դատարանը եւ հերթականությունը հասնելու է վերաքննիչ դատարանին. դա կախված է ձեզնից՝ դիմելով դատարանին, ասաց Արթուր Սաքունցը: Ըստ նրա, Հայաստանի Հանրապետության ցանկացած տարածք դարձել է ոստիկանության անվտանգության գոտի եւ որ մենք գործ ունենք ոստիկանության ապօրինությունների հետ: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/07/07/477811/