«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի բժիշկ Ռուբեն Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Չինական Sinovac ընկերության CoronaVac պատվաստանյութի միջանկյալ հետազոտության արդյունքները Թուրքիայում ցույց են տալիս 83.5% արդյունավետություն։ Ծանր հետևանքներ պատվաստումից չի արձանագրվել։
Ամենահանդիպող անցանկալի երևույթը ընդհանուր թուլությունն է 8.2% (պլացեբո խմբում 7%), ներարկման տեղում ցավ՝ 2.4% (պլացեբո խմբում 1.1%)։ Այս պատվաստանյութը ունենք նաև մեր երկրում։
Ռուսական Sputnik V պատվաստանյութի անցանկալի երևույթները Սան Մարինոյում՝ հիմնականում ընդհանուր թուլություն, ջերմության բարձրացում, ներարկման տեղի ցավ»։
Աղբյուրներ՝
https://www.thelancet.com/journals/lancet/article/PIIS0140-6736(21)01429-X/fulltext
https://www.thelancet.com/journals/eclinm/article/PIIS2589-5370(21)00307-2/fulltext