Ավելի քան 200 ՀՀ քաղաքացի Ռուսաստանից վերադառնում է հայրենիք

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից «Red wings» ավիաընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան։ Երկրորդ չարտերային թռիչքով ավելի քան 200 քաղաքացի վերադառնում են հայրենիք։

Այս մասին հայտնում է Ռուսաստանում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»–ի պաշտոնական էջը։