Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտարարությունը Ջերմուկի առողջարանների մասին

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտարարությունը Ջերմուկի առողջարանների մասին
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտարարությունը Ջերմուկի առողջարանների մասին

Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հորդորում է բոլորին՝ ՉՕԳՏՎԵԼ «ԳԼԱՁՈՐ ԱՌՈՂՋԱՐԱՆ» ՍՊԸ-Ի, «ՋԵՐՄՈՒԿ-3 ԱՌՈՂՋԱՐԱՆ» ՍՊԸ-Ի, «ՋԵՐՄՈՒԿԻ ՆՈՐ ԿՅԱՆՔ» ԱՌՈՂՋԱՐԱՆ ՍՊԸ-Ի և «ԱՐԱՐԱՏ» ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋԱՐԱՆ ՓԲԸ-Ի չափիչ սարքավորումներով մատուցվող ծառայություններից, որոնց չափումների արդյունքները օգտագործվում են առողջապահության բնագավառում, քանի որ ՀՀ կառավարության 2016թ-ի փետրվարի 11-ի № 113-Ն որոշմամբ սահմանված այդ չափիչ սարքավորումները օրենքով սահմանված կարգով չեն ստուգաչափվել, հետևաբար՝ դրանց տվյալները կարող են լինել ոչ ճշգրիտ, ինչն էլ կարող է հանգեցնել սխալ ախտորոշման՝ վտանգելով Ձեր կյանքը:

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից նշված առողջարաններում իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ վերջիններիս կողմից չի պահպանվել «Չափումների միասնականության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի՝ «Չափման միջոցների ստուգաչափումը», 1-ին մասի՝ «1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափման միջոցները ենթակա են ստուգաչափման» և 2-րդ մասի՝ «2. Չափման միջոց կիրառող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են իրենց կողմից առևտրային նպատակներով կիրառվող Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափման միջոցները ենթարկել ստուգաչափման» պահանջները: Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով տնտեսվարողներին տրվել են կարգադրագրեր:

Կարգադրագրերի կատարման և խախտումների վերացման՝ վերոնշյալ չափիչ սարքավորումների ստուգաչափման մասին ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը լրացուցիչ կտեղեկացնի:

Հետևեք Ձեր առողջությանը և եղեք հանրային վերահսկող:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմին