Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստում մեկ ժամ ընդմիջում է հայտարարվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր),  հունվարի 19-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստում մեկ ժամ ընդմիջում է հայտարարվել: 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, դատարանը պարզել է, որ գործով ներգրավված թարգմանիչը մասնակցում է այլ դատական նիստի, հետևաբար` թարգմանչի ներկայությունը ապահովելու համար հայտարարվել է ընդմիջում:

Դեկտեմբերի 22-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը միացել էր փաստաբանների կողմից կազմակերպված բողոքի ակցիաներին և չէր ներկայացել Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստին։

 Գործով անցնում են նաև 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովը և 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը: