ՀԿԵ-ն իրականացրել է Չինաստանից Հայաստան բեռների մուլտիմոդալ փոխադրում բեռնարկղերով

Այս տարվա երկրորդ եռամսյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հաջողությամբ կազմակերպեց և իրականացրեց բեռների` խառնիչ մեքենաների, մուլտիմոդալ փոխադրումներ չինական Լայչժոու քաղաքից հայկական «Շինարվեստ» ընկերության համար: Սարքավորումները նախատեսվում է օգտագործել Վարդենիսում ջրմուղի շինարարության ժամանակ. տեղեկացնում են ՀԿԵ-ից:

Փոխադրումն իրականացվել է 40-ֆուտանոց կոնտեյներով՝ հետևյալ սխեմայով. ավտոճանապարհով. Լայչժոու քաղաք (Չինաստան)  Ցինդաո նավահանգիստ (Չինաստան); երկաթուղային փոխադրում. Ցինդաո նավահանգիստ (Չինաստան)  Զաբայկալսկ կայարան (ՌԴ)  Վլադիկավկազ կայարան (ՌԴ); ավտոճանապարհով. Վլադիկավկազ կայարան (ՌԴ)  Երևան (ՀՀ): Ընդհանուր տևողությունը կազմել է 60 օր: