Սերգեյ Դանիելյան. «Չկա Հայրապետյան, կլինի Մայրապետյան, ի՞նչ տարբերություն» (տեսանյութ)

Սերգեյ Դանիելյան. «Չկա Հայրապետյան, կլինի Մայրապետյան, ի՞նչ տարբերություն» (տեսանյութ)
Սերգեյ Դանիելյան. «Չկա Հայրապետյան, կլինի Մայրապետյան, ի՞նչ տարբերություն» (տեսանյութ)

«Մանդատը վայր դնելը իր անձնական գործն է: Ես դեմ եմ այն կարծիքին, որ Ռուբեն Հայրապետյանն ինչ-որ անմարդկային, ինչ-որ անտիպ մի հրեշ է: Չէ: Բոլոր մարդիկ էլ մարդ են ի վերջո հոգու խորքում:

Ես չէի ուզենա իր տեղում լինել, դա ինչ-որ սարսափելի տրավմա է իր համար, պարզ է: Նորմալ է: Բայց դա ոչինչ չի լուծում: Այս համակարգն է պետք փոխել, համակարգը»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում դերասան Սերգեյ Դանիելյանն այսպես մեկնաբանեց «Հարսնաքարի» միջադեպից հետո պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունն ու մանդատից հրաժարվելու քայլը: Ավելի վաղ դերասանը թիկնապահներին կոչել էր «դոբերմաններ» ու հիշեցրել նաեւ «Պապլավոկի» հայտնի սպանությունը` զուգարանում: Նրա խոսքերով` «Եթե անգամ Ռուբեն Հայրապետյանը սաղ փողերն էլ բաժանի ժողովրդին, բոբիկ գնա Էջմիածին, մահացածի ընտանիքին 1 մլն դոլար տա, միեւնույն է, ոչ ինքն է հանգստանալու, ոչ էլ մենք: Որովհետեւ չկա Հայրապետյան, կլինի Մայրապետյան, ի՞նչ տարբերություն: Ես կոնկրետ Մայրապետյանին նկատի չունեմ, ուղղակի աման-չաման բառով եմ խաղում: Նույն բանն է, ի՞նչ տարբերություն: Ինչո՞ւ օլիգարխը կամ բարձր պաշտոնյան պետք է ունենան այդ հաստավզերի շքախումբը: Ոստիկանություն կա: Պրոբլե՞մ ունես, ուզում ես պաշտպանվե՞լ` զանգի, փողը տուր, թող գա ոստիկանը, կանգնի քո կողքին: Վերջ: Համ ոստիկանության վարկանիշը կբարձրանա, համ մենք էլ չենք վախենա էդ եզերից, որ նայում ես, չգիտես արդեն` ումի՞ց է պաշտպանվում»:Կարդալ ավելին