Մահացել է ՀՀ առողջապահության նախկին նախարար, բժիշկ Նորայր Դավիդյանցը

Մահացել է ՀՀ առողջապահության նախկին նախարար, բժիշկ Նորայր Դավիդյանցը։ Այս մասին տեղեկացնում է ԵՊԲՀ-ի խոսնակ Շուշան Դանիելյանը:

«Խորն ափսոսանքով տեղեկացնում ենք, որ մահացել է բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր,Հայաստանի առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը խորին ցավակցություն է հայտնում Նորայր Դավիդյանի հարազատներին և մտերիմներին՝ նրա մահվան կապակցությամբ»,-գրել է նա: