Այս տարի մեկնարկող ճանապարհաշինական 2 նախագծերը կբեռնաթափեն Մյասնիկյան պողոտան և Արմենակյան փողոցը. Տիգրան Ավինյան

Երևանը նոր ճանապարհների կարիք ունի: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Այս տարի մեկնարկող ճանապարհաշինական այս 2 նախագծերը կոչված են բեռնաթափելու Մյասնիկյան պողոտան և Արմենակյան փողոցը:

Նոր ճանապարհներն իրապես կգնահատեն մեր վարորդ քաղաքացիները, որոնք կունենան Նոր Նորք և Նորք-Մարաշ վարչական շրջաններից դեպի Կենտրոն երթևեկելու այլընտրանքային ճանապարհներ»,- գրել է Ավինյանը: