Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում փետրվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-18-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 17-18-ին լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, 15-16-ին առանձին շրջաններում հնարավոր է նաև ամպրոպ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, փետրվարի 14-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-17-ին աստիճանաբար կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում 10-12 աստիճանով։

Երևանում փետրվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-17-ին, 18-ի գիշերն սպասվում է կարճատև անձրև, 15-16-ին հնարավոր է նաև ամպրոպ։ Փետրվարի 18-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։