Վաշինգտոնում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը

 Մեկնարկել է ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի հանդիպումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հանդիպումը տեղի է ունենում ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում:

Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոն կատարած այցի ընթացքում հոկտեմբերի 22-ին և 23-ին հանդիպումներ է ունեցել նաև պետքարտուղար Մայք Պոմպեոյի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Մնացականյանն այդ հանդիպումներն ու քննարկումներն անվանել է արդյունավետ: