Կորոնավիրուսով վարակված 4-ամյա երեխան վիրահատության է ենթարկվել․ Նրա վիճակը կայուն է

Արմեն Մուրադյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Քիչ առաջ համալսարանական հիվանդանոցում բարեհաջող ավարտվեց Covid 19 վարակ ունեցող 4ամյա փոքրիկի դիմածնոտային միջամտությունը

Երեխան համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել այսօր, դիմածնոտային վիրաբույժները շտապ ցուցումով իրականացրեցին վիրահատություն՝ մանկական վարակաբանի ներկայությամբ: Փոքրիկի վիճակը կայուն է, ներկա պահին գտնվում է բժիշկների հսկողության ներքո, ի դեպ արդեն ժպտում է։
Շնորհակալություն եմ հայտնում ԵՊԲՀ Մուրացանի բուժանձնակազմին՝ դուք լավագույններից եք:

Մնացեք տանը, օգնեք մեր բժիշկներին!!!»։

Քիչ առաջ համալսարանական հիվանդանոցում բարեհաջող ավարտվեց Covid 19 վարակ ունեցող 4ամյա փոքրիկի դիմածնոտային…

Gepostet von Արմեն Մուրադյան/ Armen Muradyan am Mittwoch, 8. April 2020