ՃՈ-ն հանրապետության ողջ տարածքում կազմակերպում է հատուկ կանխարգելիչ միջոցառումներ

ՃՈ-ն հանրապետության ողջ տարածքում կազմակերպում է հատուկ կանխարգելիչ միջոցառումներ
ՃՈ-ն հանրապետության ողջ տարածքում կազմակերպում է հատուկ կանխարգելիչ միջոցառումներ

Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, ճանապարհատրասպորտային պատահարների քանակը նվազեցնելու նպատակով այսուհետ հանրապետության ողջ տարածքում կազմակերպվելու են հատուկ կանխարգելիչ միջոցառումներ, որոնց գլխավոր նպատակն է հայտնաբերել և կանխել ՃՏՊ առաջացնող անմիջական պատճառները: Հատուկ ուշադրություն է դարձվելու ղեկին ոչ սթափ գտնվելու փաստին, երթևեկության սահմանված արագության գերազանցմանը, փոխարինված համարանիշերով և գերհզոր ձայնային ազդանշաններով տրանսպորտային միջոցների շահագործմանը:

Ոստիկանությունը հետիոտներին և վարորդներին կրկին հորդորում է միմյանց նկատմամբ ցուցաբերել փոխադարձ հարգանք, լինել զիջող և կարգապահ:

Ճանապարհային ոստիկանությունը բոլոր վարորդներին կոչ է անում ավտոմեքենան վարել ամրագոտիներով ամրակապված, լինել առավել զգոն և չխախտել ճանապարհային երթևեկության կանոնները:

Անցկացվող միջոցառումների ընթացքի մասին պարբերաբար կտրամադրվեն տեղեկություններ: