Մարիա Զախարովան մեկնաբանել է հունիսի 15-ին Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպը

Լաչինի միջանցքի անցակետում հունիսի 15-ին տեղի ունեցած միջադեպը կապված է հայ-ադրբեջանական սահմանազատված սահմանի բացակայության ընդհանուր խնդրի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպը։

«Լաչինի միջանցքի միջադեպը կապված է հայ-ադրբեջանական սահմանազատված սահմանի բացակայության ընդհանուր խնդրի հետ: Ռուսական կողմը բազմիցս կոչ է արել ՌԴ խորհրդատվական աջակցությամբ գործարկել երկկողմ հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը։ Մենք պատրաստ ենք օգնել սահմանագծման և սահմանը որոշելու հարցում, որը կողմերի հերթական կռվախնձորն է դարձել։

Ռուս խաղաղապահներին ուղղված մեղադրանքները բացարձակապես անհիմն են։ Մենք խստորեն խորհուրդ ենք տալիս նվազեցնել այս կապակցությամբ լրատվամիջոցների հռետորաբանության աստիճանը: Խաղաղապահները սերտորեն աշխատում են կողմերի հետ՝ իրավիճակը կարգավորելու համար»,- ասել է Զախարովան։