Երևանն ու Բաքուն կարող են խաղաղության պայմանագիրը ստորագրել հաջորդ շաբաթ՝ Քիշնևում. Ադրբեջանի դեսպան. «Ազատություն»

Հայաստանն ու Ադրբեջանը կարող են խաղաղության պայմանագիրը ստորագրել հաջորդ շաբաթ, երբ առաջնորդները հանդիպեն եվրոպական գագաթնաժողովի շրջանակներում, «Ռոյթերզ»-ին է փոխանցել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

«Հույս ունենք, որ հունիսի 1-ին Քիշնևում վերջապես կստորագրվի խաղաղության պայմանագիրը», – լրագրողներին ասել է Լեյլա Աբդուլաևան։

Հունիսի 1-ին Մոլդովայի մայրաքաղաքում սպասվում է հնգակողմ հանդիպում՝ Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ֆրանսիայի նախագահի ու Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ։ Հանդիպումը կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։