Բաքվից հայտնում են, որ Իվանյանում Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպում է ընթանում. Factor

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, թե Իվանյանում Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հերթական հանդիպումն է ընթանում։

Ադրբեջանական կողմը ներկայացնում է պատգամավոր Ռամին Մամեդովը, որն ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից նշանակվել էր Արցախի հայերի հետ կապերի պատասխանատու։

Արցախի իշխանությունները պաշտոնապես այս հանդիպման մասին տեղեկություններ չեն հաղորդում։ Հավելենք, որ նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել սեպտեմբերի 21-ին՝ Ադրբեջանի Եվլախ քաղաքում։

Այս մասսին հայտնում է Factor.am-ը: