Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներն առաջին հանդիպմանը քննարկել են գործընթացը մեկնարկի նպատակները և ակնկալիքները․ Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կառավարության նիստից հետո լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին, գրում է Ermenihaber.am-ը։

Չավուշօղլուն հայտնել է, որ Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներն առաջին հանդիպմանը «քննարկել են գործընթացը մեկնարկի նպատակները և ակնկալիքները»:

Նա մասնավորապես ասել է. «Նպատակը Հայաստանի հետ ամբողջական կարգավորումն է: Մենք այս մասին հայտարարել ենք: Հայաստանն էլ սրանից շատ գոհ է: Կքննարկենք նաև այն, թե բացի թռիչքները սկսելուց և հատուկ ներկայացուցիչներ նշանակելուց, ուրիշ ինչ քայլեր կարելի է անել: Հատուկ ներկայացուցիչներն աշխատելու են այս ամենի ուղղությամբ, ինչպես նաև քննարկվելու են փոխվստահության մակարդակը բարձրացնող քայլերը»: