ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են վերակենդանացման բաժնում գտնվող Մանվել Գրիգորյանին

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են վերակենդանացման բաժնում գտնվող Մանվել Գրիգորյանին. ըստ բժշկի՝ վիճակը կայուն ծանր է։ ՄԻՊ հաղոդրագրությունը ներկայացնոմ ենք ստորեւ։

«Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր այցելել են «Նաիրի» բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքում գտնվող Մանվել Գրիգորյանին, առանձնազրույց ունեցել նրա և նրա փաստաբանների հետ:

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին առնչվող հարցերը քննարկվել են նրա բուժումն իրականացնող բժշկի հետ:

Առանձնազրույցի ընթացքում Մանվել Գրիգորյանի գիտակցությունը եղել է պարզ։

Բժիշկների գնահատմամբ՝ նրա առողջական վիճակը կայուն ծանր է, նա գտնվում է մշտական բժշկական հսկողության ներքո և ստանում անհրաժեշտ դեղորայքային բուժում:

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի և իրավունքների հետ կապված հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում»:

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են վերակենդանացման բաժնում գտնվող Մանվել Գրիգորյանին. ըստ բժշկի՝…

Gepostet von ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան – Human Rights Defender of Armenia am Dienstag, 14. Januar 2020