Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ
Հեղինակ MediaLab

Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների 4-րդ համաժողովի շրջանակում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ:

Գեորգի Ծերեթելին բարձր է գնահատել Ազգային ժողովի պատվիրակության ակտիվ մասնակցությունը ԵԱՀԿ ԽՎ աշխատանքներին:

ՀՀ ԱԺ նախագահը զրուցակցին առաջարկել է քննարկել Հայաստանում ԵԱՀԿ ԽՎ տարաբնույթ միջոցառումներ անցկացնելու հնարավորությունը, որոնք ուղղված կլինեն խորհրդարանի կարողությունների եւ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, օրինաստեղծ գործունեությանը, քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման արդյունավետ մեխանիզմների ներդրմանը:

Վերահաստատելով Գեորգի Ծերեթելիի՝ Երեւան այցելելու իր հրավերը` Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ այն հիանալի առիթ կծառայի քննարկելու ոչ միայն երկկողմ, այլեւ տարածաշրջանային կարեւորության հարցեր:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը: